You are currently viewing Անցում դեպի հեռահար կրթություն

Անցում դեպի հեռահար կրթություն

Հարգելի դոնորներ,

Մեր աշխարհը հիմա նայում է այլ ձևով կորոնավիրուսի հետ։ Բայց սա չի նշանակում որ մենք դադարեցնում ենք իրականացնել փոփոխություններ և թողնել ազդեցություն, փաստացի սա անհրաժեշտ է ավելի քան հիմա։ Մենք ուրախ ենք Ձեզ տեղեկացնել ծրագրի փոփոխությունների մասին։

Հայաստանում կորոնավիրուսի տարածման հետևանքով հայտարարված է արտակարգ դրություն։ Հայաստանի դպրոցները փակված են, և երեխաները բաց են թողնում դպրոցական ծրագրերը։ Մենք տրամադրում ենք նրանց հեռահար կրթություն, ովքեր դպրոցահասակ են և օգնում նրանց հաղթահարել հոգեբանասոցիալական մարտահրավերները։ Մեր կազմակերպությունը սկսում է իրականացնել ընթացիկ ծրագրերը և առաքելությունը հեռահար։

Հայաստանի հեռավոր համայնքներում մարդիկ ապրում են ծայրահեղ աղքատ պայմաններում։ Ծնողների համար շատ դժվար է կառուցել բարեկեցիկ կյանք երեխաների համար, նրանցից մեծ մասը նույնիսկ դժվարությամբ է օրվա հացի գումարը վաստակում։ Մեր թիմի նպատակն է բարելավվել երեխաների կյանքի որակը և իհարկե կրթել նրանց։

Մեր նախապես ընտրված մանկավարժական թիմը  հաճախակի իրականացնում է ոչ-ֆորմալ հանդիպումներ հեռավոր համայնքներում և Երևանում, շահառուներին տրամադրելով անհրաժեշտ դպրոցական գիտելիքներ և կյանքի հմտություններ։ Մեր թիմը թևածում է նոր քայլի, նոր ուսուցման ձևի՝ հեռավար կրթությանը։ Հիմա, այս նոր իրականությունում, մեզ համար շատ կարևոր է երեխաների հոգեբանական և մտավոր կայունությունն ու առողջությունը։ Նրանք հասկանում են, որ այս ժամանակաշրջանը անցողիկ է և միշտ կան լուծումներ։ Մենք քաջալերում ենք նրանց համբերատար լինել և իհարկե շարունակել դասերը օնլայն։

Հարգելի դոնորներ,

Մենք ցանկանում ենք ձեզ տեղեկացնել, որ ուղղորդող խումբ ենք ձևավորել Հայաստանի հեռավոր համայնքներում, ովքեր օգնում են վերահսկել մեր ծրագրերը։ Այս խմբի անդամները օգնում են մեզ փնտրել լուծումներ այս պանդեմիայի ընթացքում։ Այս դժվար և տագնապալից շրջանում, ձեր աջակցությունը պետք է մեզ  ավելի քան երբևէ և հիշեք, որ նրանք ժպտում են ձեր աջակցության շնորհիվ։ Ձեր ցանկացած ժեստ կարևոր է նրանց համար։