ՄԵՐ ՄԱՍԻՆ

Առաքելությունը

«Զարթոնք-89» բարեգործական հասարակական կազմակերպությունը ձգտում է կրթական, սոցիալական, առողջապահական, բնապահպանական, բարեգործական ծրագրերի միջոցով նպաստել խոցելի խմբի երեխաների, դեռահասների և երիտասարդների մտավոր, ֆիզիկական զարգացմանը, կյանքի բարելավմանը:

Նպատակները

  • Օգնել խոցելի խմբի երեխաների, դեռահասների և երիտասարդների կրթության, առողջապահության, սոցիալական բնագավառներում կուտակված հիմնախնդիրների լուծմանը :
  • Իրականացնել կրթական, սոցիալական, առողջապահական, բնապահպանական, համայնքների զարգացման, ինչպես նաև կազմակերպության հզորացմանը նպաստող ծրագրեր :
  • Նպաստել միջմշակութային ուսուցման և երկխոսության, ինչպես նաև խաղաղության մշակույթի զարգացմանը, հանդուրժողականության մթնոլորտի տարածմանը ՀՀ-ում և աշխարհում :
  • Զարգացնել միջազգային և տեղական կազմակերպությունների միջև համագործակցությունը :
  • Նպաստել ՀՀ երիտասարդության առջև ծառացած խնդիրների լուծմանը և իրավագիտակցության բարձրացմանը :
  • Զարգացնել կազմակերպության կամավորական սեկտորը :

Կազմակերպության կառուցվածքը

Կազմակերպության բարձրագույն մարմինն ընդհանուր ժողովն է, որը հրավիրվում է 5 տարին մեկ անգամ և ընդունում կարևոր որոշումները : Կազմակերպությունն ունի նաև խորհուրդ` բաղկացած յոթ անձից, որն իրականացնում է եռամսյա, ինչպես նաև արտահերթ նիստեր և որոշումներ է կայացնում կազմակերպության գործունեության վերաբերյալ: Խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ղեկավար մարմինը կազմակերպության նախագահն է:

Անձնակազմը

Կազմակերպության ծրագրերում ներգրավվում են ինչպես պայմանագրային աշխատողներ, այնպես էլ համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ: