Հարգելի դոնորներ,
Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի հեռավոր համայնքների դպրոցահասակ երեխաներին և պատրաստ ենք կիսվել ձեզ հետ այն առաջընթացով, որը ժամանակ առ ժամանակ տեսանելի են դառնում:
Այս ծրագրի շահառուները գալիս են այն համոզմունքին, որ կրթությունը իսկապես պրոբլեմ չէ և իրենց գիտելիքները և կարողությունները մոտ ապագայում ներդրվելու են նաև ուժեղ և կայուն համայնքերի կառուցման գործընթացում, քանի որ նրանք համայնքի շարժիչ ուժն են:
Մեր թիրախ խմբի երեխաների մի մասը, ապրելով սոցիալապես բարդ պայմաններում, կատարում են բազմաբնույթ ծանր աշխատանքեր, երբեմն նույնիսկ մեկուսացվում իրենց հասակակիցներից, ընկերներից, սա էլ հանգեցում է նրանց մոտ կաշկանդվածության, սեփական ուժերի թերագնահատման:
Այս ծրագրի նպատակն է օգնել երեխաներին, որպեսզի նրանք կարողանան լրացնել բաց թողնված գիտելիքները, ազատ հանդես գալ թիմում և իհարկե սովորել և աշխատել ընկերական միջավայրում:
Ծրագրի աշխատանքային խումբը այս անգամ հանդիպում ունեցավ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, որտեղ շահառուները մեծ ոգևորությամբ և ժպիտով դիմավորեցին ծրագրի դասընթացավարին և ողջ թիմին:
Սկզբում մասնակիցներին բաժանվեց հետաքրքիր մի աշխատանք, որտեղ պետք է պատմեին իրենց մասին`նշելով թե ինչ հմտություններ, կարողություններ և հետաքրքրություններ ունեն և որոնք են նրանց երազանքները: Սա օգնում է երեխաներին ավելի լավ ճանաչել միմյանց և աշխատել ազատ մթնոլորտում:
Շահառուների ստեղծագործական կարողությունները զարգացնելու համար` մենք «Որոնք են այն գործողությունները որոնց ես մասնակցում եմ ընտանիքիս հետ» խորագրով նկարչական մի կրեատիվ աշխատանք հանձնարարեցինք: Նրանք պատկերավոր թղթին ներկայացրին, թե ինչպիսին է իրենց ընտանիքի կառուցվածքը, նրա դերը հասարակությունում:.
Հարգելի դոնորներ,
Կրկին ուրախ են նշել, որ շնորհիվ այս ծրագրում ձեր բարձր ազդեցության, դուք ստեղծում եք ամուր հիմքեր և ուժեղ կապ մեր շահառուների հետ: Այս անգամ 15 շահառու ունեցավ հնարավորություն ժպտալ և կիսվել ժպիտով ձեզ հետ:
Մենք հույս ունենք, որ դեռ շատ ուրախ և կարևոր պահերով կունենաք հնարավորություն կիսվել ձեզ հետ:
Ձեզ ենք ներկայացնում Դավիթի պատմությունը և ուղերձը դոնորներին:
Ողջույն, ես Դավիթն եմ: Ցանկանում եմ բոլոր դոնորներին ասել, որ ես շատ երջանիկ եմ մասնակցել այս ծրագրին և ամեն բան հրաշալի էր: Օգնեք մեզ հաղթահարել դժվարությունները և ապրել էլ ավելի երջանիկ միջավայրում: