Հարգելի դոնորներ,
Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ շնորհիվ ձեզ, մենք կարողանում ենք աջակցել նոր սերնդի երիտասարդ լրագրողներին բացահայտելու համայնքների հիմնախնդիրները և իրականացնելու հետազոտական և վերլուծական աշխատանքներ։
Այս ծրագրի հիմնական նպատակն է քաջալերել Հայաստանի երիտասարդներին և դեռահասներին կարողանալ բացահայտել համայնքների հիմնախնդիրները և առաջարկելու լուծումներ։ Այս ամենը կարող է հնարավոր դառնալ, եթե ծրագրի շահառուները հնարավորություն կունենան մասնակցել ոչ-ֆորմալ դասընթացների և ինտերակտիվ հանդիպումների, որտեղ էլ ազատորեն կարտահայտեն իրենց մտքերը, գաղափարները, ինչպես նաև կստեղծվի պրոբլեմների լուծման մեխանիզմներ։
Երիտասարդները ներդնում են իրենց մոտիվացիան և էներգիան համայնքներում, և մենք կարևորում ենք տրամադրել նրանց մեդիա գիտելիքներ և թվային մեդիա հմտություններ։
Հարգելի դոնորներ,
Ձեր նվիրաբերությունները շարունակվում են ուղղվել կայուն և ուժեղ համայնքների կառուցման աշխատանքում։ Ուրախ ենք ձեզ տեղեկացնել այն առաջընթացի մասին, որը տեսանելի է դառնում մոտ ապագայում ևս։ Շնորհակալություն ձեր աջակցության և դրա կարևոր ազդեցության համար։
Հանդիպման ընթացքում, Մերին`մեր շահառուներից մեկը, ցանկանում էր ուղղել իր ուղերձը մեր բոլոր դոնորներին։
Ձեզ ենք ներկայացնում Մերիի պատմությունը`
Ողջույն,ես Մերին եմ, սկզբում կաշկանդվում էի ներկայացնել իմ համայնքի հիմնախնդիրները։ Երբեմն լինում էին խոչընդոտներ, որոնք ստիպում էին թաքցնել իմ մտքերն ու առաջարկությունները։ Համայնքը անբաժան մասն է իմ կյանքի։ Շնորհիվ այս ծրագրի, հիմա ես կարող եմ օգտագործել իմ բոլոր կարողությունները և հմտությունները հօգուտ համայնքի բարգավաճման։ Կարծում եմ եմ մենք հզոր թիմ ենք, և կօգտագործենք այդ առավելությունը լավագույնս։ Ես վախենում էի բարձրաձայնել իմ համայնքի հիմնախնդիրը, սակայն հիմա վստահ եմ միասին կկերտենք հրաշալի միջավայր։ Շնորհակալություն։