Հարգելի դոնորներ,
Նկարում Ալեքսն է: Նա շատ պատրաստակամ, կայուն և աշխատասեր պատանի է: Այս ծրագիրը օգնում է նրան մոռանալ անցյալի դժվար օրերը, մոռանալ Սիրիայում պատերազմի օրերը և նայել առաջ: Սեմինարների ընթացքում նա հնարավորություն է ունենում կիսվել իր գաղափարներով, կարծիքներով և մասնակցելու ոչ-ֆորմալ մեթոդաբանությամբ դասընթացների:
Ձեզ ենք ներկայացնում Ալեքսի պատմությունը և ուղերձը դոնորներին.
Ողջույն ես Ալեքսն եմ: Ես ունեմ քույր, ով սովորում է համալսարանում: Ես սիրում եմ խաղալ բասկետբոլ, ֆուտբոլ և գնում եմ կառատեյի ակումբ: Ես նաև հաճախում եմ հայկական ազգային պարի խմբակի, որտեղ հնարավորություն եմ ունենում փորձել իմ ուժերը այս ասպարեզում:
Ես ցանկանում եմ դառնալ կառատեյի մարզիկ և երազում եմ թռչել տիեզերք: Ես սիրում եմ ֆուտբոլ շատ և իմ սիրելի ֆուտբոլային ակումբը Ռեալ Մադրիդն է և սիրելի ֆուտբոլիստը Կրիշտիանու Ռոնալդուն: Ես կցանկանամ շարունակել ներգրավվել այս ծրագրում և ապրել երջաիկ Հայաստանում:
Սիրիայում զինված հակամարտության հետևանքով միլիոնավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը և ապաստան գտնել տարբեր երկրներում: Այս ծրագիրը աջակցում է 50 փախստական սիրիահայ երեխաներին օգնելու հաղթահարել ճգնաժամը, կյանքի մարտահրավերները և տրամադրել նրանց հոգեբանասոցիալական աջակցություն:
Մենք իրականացնում ենք դասընթացներ հայ և փախստական երեխաների հետ՝ կառուցելու միջմշակութային երկխոսություն և, իհարկե, օգնելու նրանց վերականգնել էմոցիոնալ տրավմաները: Թրեյնինգները ընդգրկում են հետևյալ թեմաները. Կոնֆլիկտների կառավարում, սթրեսի կառավարում, hանդուրժողականություն և բազմակարծություն: Մենք տրամադրում ենք շահառուներին նաև անհրաժեշտ գրենական պիտույքներ և պարագաներ` բաց թողնված գիտելիքները Հայաստանի դպրոցներում վերականգնելու նպատակով:
Ահա այսպիսի են մեր երեխաները լի եռանդով և աշխատասիրությամբ: Հիշեք, որ Ձեր յուրաքանչյուր ժեստ շատ կարևոր է նրանց համար, որովհետև նրանք հույսով են ապրել պայծառ ապագայով: Առջևում նոր համայնքներ են: Նրանք սպասում են Ձեզ: Շնորհակալություն: Մենք ավելի քան ուրախ ենք Ձեզ հետ կիսվել մեր ծրագրի հետագա քայլերի և սոցիալական ազդեցության մասին։