You are currently viewing Հզորացնել երիտասարդներին ՏՏ-ով:

Հզորացնել երիտասարդներին ՏՏ-ով:

Հարգելի դոնորներ,

Շնորհիվ այս ծրագրում ձեր կարևոր դերի և  ազդեցության՝ շարունակում ենք  աջակցել Հայաստանի համայնքների հիմնախնդիրներով հետաքրքրված երիտասարդ առաջնորդներին։ 

Հայաստանի գյուղական համայնքները ունեն բազմաբնույթ խնդիրներ, որոնք համատարած անտարբերության են մատնված: Մարդիկ այնտեղ  ապրում են աղքատ պայմաններում:  Սակայն նրանց մի մասը ակտիվ երիտասարդներն են, ովքեր տիրող իրավիճակից հիասթափված լքում են իրենց բնակավայրերը:

Երիտասարդները ունեն բացառիկ ազդեցություն  համայնքում և մեր նպատակն է հզորացնել նրանց: Ծրագրի շահառուները պարբերաբար վերապատրատվում են և տեղեկանում ժամանակակից տեխնոլոգիաներին, ինչպես նաև քաղաքացիական լրագրությանը:

Համայնքների երիտասարդ առաջնորդները իրենց հաճախ կոչում են « Նոր սերնդի Երիտասարդ Փորձագետներ», քանի որ հիմնախնդիրների լուծման բանալին ըստ երևույթին իրենց ձեռքում է։

Հարգելի դոնորներ,

Ձեր նվիրատվություններն շարունակվում են ուղվել այս ակտիվ և նախաձեռնող երիտասարդների աջակցման գործընթացին: Ձեր ցանկացած ժեստ ունի կարևոր նշանակություն շահառուների համար:

Ձեզ ենք ներկայացնում մեր նոր շահառուներից մեկի Մառայի պատմությունը և ուղերձը բոլոր դոնորներին:   

Ողջույն իմ անունը Մառա է: Ես շատ ուրախ եմ ներգրավվել այս հրաշալի թրեյնինգներին:  Իմ կյանքում ես ունեմ շատ խնդիրներ և իհարկե Հայաստանի հիմնախնդիրները նույնպես իմ կիզակետում են: Այս տիպի սեմինարները օգնում են մեզ հասկանալ և ուսումնասիրել մեր շրջական, մարտահրավերները, ժամանակակից ՏՀՏ-ն և այլն: Զարթոնք-89-ը և դուք տալիս եք մեզ հնարավորություն բարելավվել և հզորացնել մեր գիտելիքները, ինտելեկտը և կարողությունները:  Շնորհակալ եմ այդ հնարավորության համար: Մենք կարող ենք անել սա միասին, ես վստահեցնում եմ: