Հարգելի դոնորներ,
Սիրիայում զինված հակամարտության հետևանքով միլիոնավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը և ապաստան գտնել տարբեր երկրներում: Այս ծրագիրը աջակցում է 50 փախստական սիրիահայ երեխաներին օգնելու հաղթահարել ճգնաժամը, կյանքի մարտահրավերները և տրամադրել նրանց հոգեբանասոցիալական աջակցություն:
Մենք իրականացնում ենք դասընթացներ հայ և փախստական երեխաների հետ՝ կառուցելու միջմշակութային երկխոսություն և, իհարկե, օգնելու նրանց վերականգնել էմոցիոնալ տրավմաները: Թրեյնինգները ընդգրկում են հետևյալ թեմաները. Կոնֆլիկտների կառավարում, սթրեսի կառավարում, hանդուրժողականություն և բազմակարծություն: Մենք տրամադրում ենք շահառուներին նաև անհրաժեշտ գրենական պիտույքներ և պարագաներ` բաց թողնված գիտելիքները Հայաստանի դպրոցներում վերականգնելու նպատակով:
Նկարում Ալեքսն է, Նինան և Հերմինեն, ովքեր Սիրիայում լարված հակամարտության հետևանքով վերադարձել են իրենց հայրենինք՝Հայաստան: Այս անգամ նրանք հնարավորություն ունեցան ուժեղացնել իրենց սոցիալական հմտությունները, ինչպես նաև մասնակցել թիմային աշխատանքների: Հանդիպման ժամանակ նրանք կիսվեցին իրենց հմտություններով, ինչպես նաև կառուցեցին հաջողակ թիմ: Նրանց հանձնարարված էր գրել այն քայլերը, որոնք կօգնեն հասնել իրենց նպատակներին: Այս աշխատանքը հնարավորություն ընձեռեց շահառուներին մտածել նպատակ տանող ճանապարհների մասին:
Հաջորդը “Ես տարբերվող եմ” աշխատանքն էր: Շահառուներից պահանջվում էր գրել այն ամենը, ինչն դարձնում է իրենց յուրօրինակ և տարբերվող: Այս հետաքրքրիր աշխատանքը օգնեց շահառուներին բացահայտել իրենց թաքնված կողմերը, ինչպես նաև բացահայտել թաքնված տաղանդներն:
Ահա այսպիսի են մեր երեխաները լի եռանդով և աշխատասիրությամբ: Հիշեք, որ Ձեր յուրաքանչյուր ժեստ շատ կարևոր է նրանց համար, որովհետև նրանք հույսով են ապրել պայծառ ապագայով: Առջևում նոր համայնքներ են: Նրանք սպասում են Ձեզ: Շնորհակալություն: Մենք ավելի քան ուրախ ենք Ձեզ հետ կիսվել մեր ծրագրի հետագա քայլերի և սոցիալական ազդեցության մասին։