Հարգելի դոնորներ,
Ձեզ ենք ներկայացնում մեր շահառուներից մեկի Մարիայի պատմությունը և ուղերձը բոլոր դոնորներին.
<<Հիմա ես կարծում եմ, որ կայուն և պայծառ համայնքները Հայաստանում դառնում են էլ ավելի տեսանելի, քանի որ մեր թիմը ուժեղ է և նախաձեռնող: Մենք նոր սերնդի երիտասարդ լրագրողներ ենք և անում ենք ամեն ինչ բացահայտելու և լուծելու Հայաստանի հիմնախնդիրները: Օգնեք մեզ անել էլ ավելին>>:
Ոււրախ ենք տեղեկացնել, որ շնորհիվ ձեզ մենք շարունակում ենք օգնել նոր սերնդի երիտասարդ լրագրողներին բացահայտելու իրենց համայնքների հիմնախնդիրները, կատարելու հետազոտական, վերլուծական աշխատանքներ:
Ծրագրի հիմնական նպատակն է քաջալերել Հայաստանի Հանրապետության երիտասարդներին, դեռահասներին, որպեսզի նրանք կարողանան վերհանել համայնքի հիմնախնդիրները և իհարկե առաջարկել լուծումներ: Այս ամենին կարելի է հասնել, երբ ծրագրի շահառուները պարբերաբար հնարավորություն կունենան մասնակցել ոչ-ֆորմալ դասընթացների, ինտերակտիվ հանդիպումների, որտեղ հնարավորություն կլինի ազատ և անկաշկանդ արտահայտել սեփական մտքերն ու գաղափարները, միասնաբար մշակել հիմնախնդիրների լուծման մեխանիզմներ:
Որպեսզի կարողանանք լուծել համայնքներում տիրող սոցիալական հիմնախնդիրները, անհրաժեշտ է նաև փոխել մեր շահառուների պատկերացումներն ու ընկալումները, կապված համայնքում իրենց դրական ազդեցության հետ: Հեռավոր համայնքներում մենք իրականացնում ենք ոչ-ֆորմալ հանդիպումներ <<Երիտասարդ փորձագետներ>> խորագրով: Մեր նպատակն է զարգացնել կրեատիվ մտածողություն և իհարկե զարգացնել վերլուծական մտածողությունը: Այս ամենը կօգնի շահառուներին օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաներն ու քաղ. լրագրության տարրերը՝հօգուտ համայնքի: