Հարգելի դոնորներ,
Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի հեռավոր համայնքների դպրոցահասակ երեխաներին և պատրաստ ենք կիսվել ձեզ հետ այն առաջընթացով, որը ժամանակ առ ժամանակ տեսանելի են դառնում:
Այս ծրագրի շահառուները գալիս են այն համոզմունքին, որ կրթությունը իսկապես պրոբլեմ չէ և իրենց գիտելիքները և կարողությունները մոտ ապագայում ներդրվելու են նաև ուժեղ և կայուն համայնքերի կառուցման գործընթացում, քանի որ նրանք համայնքի շարժիչ ուժն են:
Մեր թիրախ խմբի երեխաների մի մասը, ապրելով սոցիալապես բարդ պայմաններում, կատարում են բազմաբնույթ ծանր աշխատանքեր, երբեմն նույնիսկ մեկուսացվում իրենց հասակակիցներից, ընկերներից, սա էլ հանգեցում է նրանց մոտ կաշկանդվածության, սեփական ուժերի թերագնահատման:
Այս ծրագրի նպատակն է օգնել երեխաներին, որպեսզի նրանք կարողանան լրացնել բաց թողնված գիտելիքները, ազատ հանդես գալ թիմում և իհարկե սովորել և աշխատել ընկերական միջավայրում:
Հարգելի դոնորներ,
Այս անգամ ևս հանդիպմանը ներկա շահառուները հնարավորություն ունեցան կատարել աշխատանքներ, որոնք կբարելավվեն իրենց սոցիալական հմտությունները, կուժեղացնեն թիմում աշխատելու կարողությունները և կօգնեն հաղթահարել իրենց համայնքներում առկա հիմնախնդիրները: Ինտերակտիվ հանդիպումը տեղի ունեցավ Դիլիջան համայնքում,որտեղ գերակշռում է Հայաստանի բնության ամենագեղեցիկ տեսարանները:
Ողջույն, ես Էմիլն եմ: Առաջին անգամ եմ մասնակցում այս ծրագրին: Այսօր ես ուրախ եմ կատարել հրաշալի առաջադրանքներ, որոնք օգնում են ինձ ուժեղացնել իմ հմտությունները: Իմ ընկերները նայում են ինձ և տեսնում իմ երջանկությունը: Ես պատրաստ եմ սիրով մասնակցել այս սեմինարներին և բարելավվել իմ կյանքն ու ապագայի քայլերը: Շնորհակալություն այս ծրագրի բոլոր դոնորներին: