Հարգելի դոնորներ,
Սիրիայում զինված հակամարտությանհետևանքով միլիոնավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը և ապաստան գտնել տարբեր երկրներում: Այս ծրագիրը աջակցում է 50 փախստական սիրիահայ երեխաներին օգնելու հաղթահարել ճգնաժամը, կյանքի մարտահրավերները և տրամադրել նրանց հոգեբանա-սոցիալական աջակցություն:
Մենք իրականացնում ենք դասընթացներ հայ և փախստական երեխաների հետ՝ կառուցելու միջմշակութային երկխոսություն և,իհարկե,օգնելու նրանց վերականգնել էմոցիոնալ տրավմաները: Թրեյնինգները ընդգրկում են հետևյալ թեմաները. Կոնֆլիկտներիկառավարում,սթրեսի կառավարում, hանդուրժողականություն և բազմակարծություն: Մենք տրամադրում ենք շահառուներին նաև անհրաժեշտ գրենական պիտույքներ և պարագաներ`բաց թողնված գիտելիքները Հայաստանի դպրոցներում վերականգնելու նպատակով:
Մեր թիմը և նախապես ընտրված մանկավարժական կոլեկտիվը պարբերաբար կազմակերպում են ոչ-ֆորմալ հանդիպումներ, որի ընթացքում շահառուներին տրամադրվում է դպրոցական ծրագրով նախատեսված անհրաժեշտ գիտելիքներ և ՙ«կյանքի հմտություններ»:
Ձեզ ենք ներկայացնում Մարինեին, ով այս ծրագրի շահառուն է։ Ողջույն ես Մարինեն եմ,
Իմ դերը այս ծրագրում կրթական նյութերի պատրաստումն է, որը օգնում է կարիքավոր երեխաներին։ Ուրախ եմ միանալ այս ծրագրին, որովհետև յուրաքանչյուր փախստական երեխայի ժպիտ ոգևորում է ինձ։ Ես կարծում եմ ,որ հաջորդ կարևոր քայլը քաջալերելն է նրանց, որպեսզի մոռանան պատերազմը և գտնեն աշխատանք Հայաստանում։ Մեր երկրում մարդիկ սիրում են հետևյալ խոսքը՝ Սկսենք նոր կյանք, նոր էջից։
Ահա այսպիսին են մեր երեխաները լի եռանդով և աշխատասիրությամբ: Հիշեք, որ Ձեր յուրաքանչյուր ժեստ շատ կարևոր է նրանց համար, որովհետև նրանք հույսով են ապրել պայծառ ապագայով: Առջևում նոր համայնքներ են: Նրանք սպասում են Ձեզ: Շնորհակալություն: Մենք ավելիքան ուրախ ենք Ձեզ հետ կիսվել մեր ծրագրի հետագա քայլերի և սոցիալական ազդեցության մասին։