You are currently viewing ՏՀՏ-ն որպես համայնքների հիմնախնդիրների բանալի

ՏՀՏ-ն որպես համայնքների հիմնախնդիրների բանալի

Հարգելի դոնորներ,

Ուրախ ենք տեղեկացնել, որ շնորհիվ Ձեր այս ծրագրում կարևոր դերի, շարունակում ենք աջակցել նոր սերնդի երիտասարդ լրագրողներին։ Քանի որ երիտասարդները, դեռահասները ունեն կարևոր և բացառիկ դեր իրենց համայնքներում, մենք շարունակում ենք վարել ինտերակտիվ թրեյնինգներ Հայաստանի մարզերում՝ նպատակ հետապնդելով օգնել նրանց ձեռք բերել անհրաժեշտ կարողություններ և հմտություններ։

Նրանք, լինելով երիտասարդ փորձագետներ, պարբերաբար որոնում են և առաջարկում ժամանակակից լուծումներ։ Այդ իսկ պատճառով ներգրավվում են ոչ-ֆորմալ համակցված դասընթացների, որտեղ կարողանում են հասկանալ կապը ժամանակակից տեխնոլոգիաների, համայնքի և լրագրության միջև։ Երբեմն դժվար է լինում համակցել այս երեք երևույթները, բայց այդուհանդերձ նրանք չեն հուսահատվում և շարժվում են առաջ։

Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել երիտասարդներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել Հայաստանում՝ համայնքային աշխատանքներին ներգրավվելով։

Ձեր նվիրատվությունները շարունակվում են ուղղվել աջակցելու այս երիտասարդ, նախաձեռնող անհատներին։ Ձեր ցանկացած ժեստ ունի կարևոր նշանակություն մեր շահառուների համար։ Համայնքները լի են տարբեր պրոբլեմներով, նրանք հավատում են իրենց կարողություններին և պատրաստ են ներդնել իրենց հավաքական ուժը հօգուտ համայնքի։

Ծանոթացեք Լաուրայի հետ, մեր նոր շահառուն է։ Նա ևս ցանկանում է ապրել մի պետությունում, որտեղ համայնքները կլինեն զարգացած և կայուն։ Որպես նորարար երիտասարդ, նա ևս մասնակցում է ոչ-ֆորմալ հանդիպումների՝ բարելավվելու իր կարողությունները և հմտությունները։ Մենք պետք է քաջալերենք բոլոր շահառուներին, ինչպես Լաուրային՝ լավ ապագայի և լավ հասարակության համար։