You are currently viewing Համայնք, որտեղ ապրում է սեր։

Համայնք, որտեղ ապրում է սեր։

Հարգելի դոնորներ,


Սիրիայում զինված հակամարտության հետևանքով միլիոնավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը և ապաստան գտնել տարբեր երկրներում: Այս ծրագիրը աջակցում է 50 փախստական սիրիահայ երեխաներին օգնելու հաղթահարել ճգնաժամը, կյանքի մարտահրավերները և տրամադրել նրանց հոգեբանա-սոցիալական աջակցություն:
Մենք իրականացնում ենք դասընթացներ հայ և փախստական երեխաների հետ՝ կառուցելու միջմշակութային երկխոսություն և, իհարկե, օգնելու նրանց վերականգնել էմոցիոնալ տրավմաները: Թրեյնինգները ընդգրկում են հետևյալ թեմաները. Կոնֆլիկտների կառավարում, սթրեսի կառավարում, hանդուրժողականություն և բազմակարծություն: Մենք տրամադրում ենք շահառուներին նաև անհրաժեշտ գրենական պիտույքներ և պարագաներ` բաց թողնված գիտելիքները Հայաստանի դպրոցներում վերականգնելու նպատակով:

Մեր թիմը և նախապես ընտրված մանկավարժական կոլեկտիվը պարբերաբար կազմակերպում են ոչ-ֆորմալ հանդիպումներ, որի ընթացքում շահառուներին տրամադրվում է դպրոցական ծրագրով նախատեսված անհրաժեշտ գիտելիքներ և ՙ<<կյանքի հմտություններ>>:

Այս անգամ ևս մեր թիմը օգնեց շահառուներին ինտեգրվել թիմային աշխատանքում և վերհանել իրենց համայնքների հիմնախնդիրները։Երեխաներին հանձնարարվել էր պատկերլ այն համայնքը, որտեղ ապրում է սեր։ Այս կրեատիվ թեման օգնեց նրանց գտնել և կառուցել իդեալական կերպարը իրենց միջավայրի։ Ահա այսպիսի են մեր երեխաները լի եռանդով և աշխատասիրությամբ: Հիշեք, որ Ձեր յուրաքանչյուր ժեստ շատ կարևոր է նրանց համար, որովհետև նրանք հույսով են ապրել պայծառ ապագայով: Առջևում նոր համայնքներ են: Նրանք սպասում են Ձեզ:

Շնորհակալություն: Մենք ավելի քան ուրախ ենք Ձեզ հետ կիսվել մեր ծրագրի հետագա քայլերի և սոցիալական ազդեցության մասին։