You are currently viewing Անցում դեպի հեռահար ՏՏ կրթության

Անցում դեպի հեռահար ՏՏ կրթության

Մեր աշխարհը հիմա նայում է այլ ձևով կորոնավիրուսի հետևանքով։ Բայց սա չի նշանակում, որ մենք դադարեցնում ենք իրականացնել փոփոխություններ և թողնել ազդեցություն, փաստացի սա անհրաժեշտ է ավելի քան հիմա։ Մենք ուրախ ենք Ձեզ տեղեկացնել ծրագրի փոփոխությունների մասին։

Շնորհիվ այս ծրագրում ձեր բարձր ազդեցության, մենք շարունակում ենք աջակցել նոր սերնդի երիտասարդ լրագրողներին։ Նրանք պարբերաբար վերապատրաստվում են ժամանակակից տեխնոլոգիաների, ինչպես նաև քաղաքացիական լրագրության վերաբերյալ։ Քանի որ երիտասարդները համայնքների կարևոր բաղադրիչներն են, մեր նպատակն է օգնել նրանց ստանալ համապատասխան հմտություններ և կարողություններ ոչ-ֆորմալ դասընթացների ընթացքում։

Նկարներում դուք տեսնում եք, թե ինչպես են երիտասարդները  մասնակցում հեռահար կրթության դասընթացներին՝ զարգացնելով սեփական կարողությունները և հմտությունները։ Այս ծրագրի առաքելությունն  է ակտիվացնել երիտասարդներին և օգնել նրանց լուծել համայնքի հիմնախնդիրները։ Մենք շարունակում ենք հզորացնել, կրթել նրանց առաջ շարժվելու համար։

Ձեր նվիրատվությունները շարունակում են հնարավոր դարձնել օգնելու այս ակտիվ և նախաձեռնող երիտասարդներին։ Հայաստանի երիտասարդները ունեն յուրահատուկ ուժ, որով էլ  պատրաստակամ են օգնել բարգավաճելու իրենց համայնքները։

Ձեր հանձնառությունը այս ծրագրում շատ կարևոր է մեզ համար։  Մենք ուրախ են տեղեկացնելու ձեզ այն նվաճումները, որոնք մենք արձանագրում ենք և որոնք էլ ավելի տեսանելի են դառնում։ Հայաստանի համայնքները ունեն շատ հիմնախնդիներ, սակայն դրանց լուծման բանալին երիտասարդների ձեռքում է։ Մենք տեղափոխվում են ծրագրի հաջորդ փուլ․ այն է գործնականում ստուգել շահառուների կարողությունները։ Այս տագնապային և դժվար շրջանում ձեր օգնությունը մեզ ավելի քան պետք է հիմա և հիշեք, որ ձեր յուրաքանչյուր ժեստ շատ կարևոր է նրանց համար։