You are currently viewing Ինձ էլ գրիչ տվեք

Ինձ էլ գրիչ տվեք

Ծրագիրը վերաբերվում է ՀՀ մարզերի այն երիտասարդներին, որոնք հետաքրքրված են լրագրությամբ, բայց չունեն հնարավորություն միմյանց հետ շփվելու, հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու, կիսելու իրենց գաղափարները և հմտությունները, իրենց մարզերի հիմնախնդիրները բացահայտելու, հանրայնացնելու, լուծման ուղիներ փնտրելու և նոր գիտելիքներ ձեռք բերելու ՏՀՏ ոլորտում :

Մեր միջոցառումները և աշխատանքային մեթոդներն են: Առցանց ակումբի հիմնում, առցանց ակումբի ընդլայնում,  Վեբ կայքի պատրաստում, հանդիպումների կազմակերպում ՀՀ տարբեր մարզերի դպրոցներում, նոր գիտելիքների տրամադրում մեր շահառուներին ՏՀՏ ոլորտում: 

Նպատակներն են՝
Զարգացչել և ընդլայնել ենք Երիտասարդ լրագրողների առցանց ակումբը ՀՀ 11 մարզերում. Բարձրացրել ենք մեր շահառուների գիտելիքների մակարդակը մեդիա լրագրության և ՏՀՏ ոլորտներում. մարզերում ակտիվացել է երիտասարդների մասնակցությունը իրենց համայնքների զարգացման գործընթացին. Նպաստել է Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ պատանիների շրջանում լրագրողական, հետազոտական, ստեղծագործական ունակությունների բարձրացմանը. Օգնել է  երիտասարդ լրագրողներին բացահայտելու նոր մեդիայի կիրառման և տարածման անսպառ հնարավորությունները. բացահայտել և խրախուսվել է երիտասարդ լրագրողների շրջանում լավագույն նյութերը, հոդվածները, ընդլայնվել է առցանց ակումբի անդամների թիվը. Կազմակերպվել է հանդիպումներ տարբեր մարզերի դպրոցների բարձր դասարանի աշակերտների հետ. Իրականացվել է  տարբեր մարզերի երիտասարդ լրագրողների համար քննարկումներ, սեմինարներ, լրագրողական դասընթացներ ու փորձի և գիտելիքի փոխանակում:  խթանել ենք համագործակցությունը այս ոլորտի այլ հասարակական կազմակերպությունների, կրթական պորտալների, տարբեր մարզերում գործող երիտասարդական միությունների, ԶԼՄ-ների, դպրոցների աշակերտական խորուրհդների հետ. Նպաստել ենք  ՀՀ հայտնի լրագրողների, բլոգերների հետ հանդիպումների կազմակերպմանը մարզերի մեր շահառուների հետ:

Միջոցները

  • Հանդիպումների կազմակերպում ՀՀ մարզերի դպրոցներում: 2 սեմինարների  կազմակերպում Երևանում և Վանաձորում:
  • Նոր կայքի պատրաստում:
  • Առցանց ակումբի  ընդլայնում:


Արդյունքները

  • Մեր շահառուների մոտ բարձրացել է լրագրողական, ստեղծագործական, հետազոտական հմտությունները:
  • Նրանք ձեռք են բերել նոր գիտելիքներ Մեդիա և ՏՀՏ ոլորտներում:
  • Ընդլայնվել է  Երիտասարդ լրագրողների առցանց ակումբը:
  • Մասնակիցները բարձրաձայնել  են իրենց համայնքի հիմնախնդիրները, ինչպես նաև իրենց հուզող հարցերին տրվել են  մասնագիտական պատասխաններ:
  • Նրանք շփվել են  տարբեր մարզերի իրենց հասակակիցների հետ,փոխանակել են իրենց հմտությունները և փորձը:
  • Մեծացել է  երիտասարդ լրագրողների մոտ մեդիայի օգտագործման հնարավորությունը  և գործածումը լրացուցիչ կրթության ոլորտում:
  • Ընդլայնվել է նոր մեդիա միջոցներից օգտվող երիտասարդների շրջանակը :
  • Ծրագիրը նպաստել է մասնակիցների ազատ խոսքի և մտածողության ձևավորմանը: