You are currently viewing Կարինեյի ազդեցությունը այս ծրագրում։

Կարինեյի ազդեցությունը այս ծրագրում։

Հարգելի դոնորներ և աջակիցներ,

Սիրիայում զինված հակամարտության հետևանքով՝ միլիոնավոր մարդիկ ստիպված եղան լքել իրենց հայրենիքը և ապաստան գտնել տարբեր երկկրներում։ Վերադառնալով Հայաստան՝ նրանց համար շատ դժվար էր հարմարվել այս նոր իրականությանը, քանի որ պատերազմը նրանց դարձրել է ագրեսիվ, կոնֆլիկտային և անհանդուրժող։ Այս ծրագիրը կտրամադրի նրանց անհրաժեշտ հմտություններ՝ հաղթահարելու այս դժվարությունները և կենտրոնանալու ապագայի վրա։

Մեր նպատակն է աջակցել այս դպրոցահասակ երեխաներին և տալ նրանց հնարավորություն ինտեգրվելու հայ հասարակության մեջ։

Ձեզ ենք ցանկանում ներկայացնել մեր նոր շահառուի պատմությունը և կիսվել ձեզ հետ նրա էմոցիաներով, պատրաստակամությամբ և կիրքով։

Ահա և անձնական պատմությունը Կարինեյի և նրա ուղերձը բոլոր դոնորներին։

Ողջույն, իմ անունը Կարինե է, ես տասը տարեկան եմ։ Իմ ընտանիքը բաղկացած է երեք հոգուց։ Ես ուրախ եմ ներգրավվել այս ծրագրում,  որովհետև իմ առաջնահերթություններից է ապրել բարի և ազնիվ մարդկանց հետ՝ Հայաստան վերադառնալուն պես։ Իմ սիրելի վայրը Սաղմոսավանքն է, որը գտնվում է Հայաստանում։

Իմ ուղերձը այս ծրագրի բոլոր դոնորներին հետևյալն է.  Օգնել մեզ հաղթահարել ճգնաժամը և ապրել մեր հայրենիքում՝ Հայաստանում խաղաղությամբ։ Եվ վերջում ես ցանկանում եմ  նշել մի բան, որ մարդիկ չգիտեն իմ մասին․ Իմ երազանքները իրականանում են։

Ահա, այսպիսի պատմություններով մեր շահառուները ներկայացնում են իրենց։ Ձեր ցանկացած անհատական ժեստ օգնում է նրանց մոռանալ այն զգացողությունները, որոնք այլևս անցյալում են։ Միասին մենք կարող ենք փոխել աշխարհը և ապրել խաղաղությամբ և ներդաշնակությամբ։ Եվ, իվերջո, հաղթահարել անտարբերությունը։

Շնորհակալություն Ձեր  աջակցության և հանձնառության համար։