Հարգելի դոնորներ և աջակիցներ,
Սիրիայում զինված հակամարտության հետևանքով՝ միլիոնավոր մարդիկ ստիպված եղան լքել իրենց հայրենիքը և ապաստան գտնել տարբեր երկրներում։ Վերադառնալով Հայաստան՝ նրանց համար շատ դժվար էր հարմարվել այս նոր իրականությանը, քանի որ պատերազմը նրանց դարձրել է ագրեսիվ, կոնֆլիկտային և անհանդուրժող։ Այս ծրագիրը կտրամադրի նրանց անհրաժեշտ հմտություններ՝ հաղթահարելու դժվարությունները և կենտրոնանալու ապագայի վրա։
Մեր նպատակն է աջակցել այս դպրոցահասակ երեխաներին և տալ նրանց հնարավորություն ինտեգրվելու հայ հասարակության մեջ:
Մեր նպատակն է օգնել խոցելի խմբի երեխաներին և ,իհարկե, նվազեցնել նրանց սոցիալական և հոգեբանական պրոբլեմները։ Այս դժվարին գործընթացում մենք ունենք ձեր աջակցության կարիքը ավելին քան երբևէ։ Միասին կարող ենք օգնել երեխաներին ժպտալ և մոռանալ ծանր ապրումներն ու պատերազմը։
Ձեզ ենք ներկայացնում մեր շահառուին՝Կարինեյին, ով Զարթոնք-89-ում ստացավ ձմեռ պապիկի իր նվերը։ Նա շատ դրական, բարի և համեստ աղջիկ է։ Այն հարցին, թե որն է իր երազանքը 2021թ․-ին նա պատասխանեց, որ ցանկանում է ապրել խաղաղ երկրում և այլևս չտեսնել պատերազմ։
Այս աղջկա պատասխանը քաջալերում է մեզ շարժվելու առաջ և հզորացնելու այն ամենը ինչն ունենք Հայաստանում: Ձեր ցանկացած անհատական ժեստ օգնում է նրանց մոռանալ այն զգացողությունները, որոնք այլևս անցյալում են։ Մենք ուրախ ենք Ձեզ ներկայացնել այն փոփոխությունները, որոնք տեսանելի են դառնալու մոտ ապագայում։
Շնորհակալություն Ձեր աջակցության և հանձնառության համար։