Հարգելի դոնորներ,
Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի հեռավոր համայնքներում ապրող դպրոցահասակ երեխաներին, և պատրաստ ենք կիսվել Ձեր հետ այն առաջընթացով, որը տեսանելի է դառնում ժամանակ առ ժամանակ: Այս ծրագրի շահառուները հանգում են այն համոզմունքին, որ կրթությունը իսկապես խնդիր չէ և նրանց հմտություններն ու կարողությունները մոտ ապագայում ներդրվելու են կայուն և ուժեղ համայնքների ձևավորմանը: Նրանք համայնքի շարժիչ ուժն են։ Այս անգամ ևս Զարթոնք-89 ՀԿ-ի թիմը կազմակերպել էր բացօթյա հանդիպում, որը նվիրված էր Հայաստանին:
Մասնակիցներից պահանջվում էր բաժանվել թիմերի և փորձել պատկերել Հայաստանը որպես թանգարան բաց երկնքի տակ: Վերջում յուրաքանչյուր թիմ ներկայացրեց այն հուշարձաններն ու մշակութային կոթողները, որոնք պատկերված էին: Սա շատ կրեատիվ, հետաքրքիր գաղափար էր, որը կյանքի կոչեցինք: Հանդիպման մյուս հատվածը նվիրել էինք համավարակին։
Շահառուներից պահանջվեց օգտագործել ստեղծագործ տաղանդն նկարչության միջոցով արտահայտելու, թե ինչպես են նրանք իրենց զգում համավարակի ընթացքում և ինչ ազդեցություն է ունեցել է կորոնավիրուսը նրանց կյանքում։ Մեր համայնքների երեխաները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում բացօթյա դասերին, որտեղ կարողանում են ստեղծել գեղեցիկ պատկերներ և, իհարկե, ստանալ հիմնական կրթություն:
Ձեր աջակցությամբ շահառուները ակտիվացնող խաղեր խաղացին, յուրաքանչյուրին ընձեռվեց հնարավորություն կիսվելու սեփական փոքրիկ գաղափարներով, որոնք նրանք կկիրառեն կրթությամբ ոգեշնչվելուց հետո: Ունենալով գրենական պիտույքներ և նկարչական պարագաներ, շահառուներին հնարավորություն ընձեռվեց պատկերել այն ճանապարհները, որոնցով իրենք կհասնեն իրենց նպատակներին։ Ձեր նվիրատվությունները ուղղվեցին մի շատ կարևոր գործընթացի թիրախ խմբում ներգրավված երեխաներին հիմնական կրթության տրամադրելուն։ Յուրաքանչյուր քայլ նրանց ոգեշնչում է լինել խիզախ, իրազեկ և պատասխանատու:
Մենք երախտապարտ ենք ձեզ, ձեր աջակցության համար: Ձեր նվիրատվությունները միտված են նրանց պայծառ ապագայի համար, և իհարկե Հայաստանում կրթված հասարակություն ունենալուն: