Հարգելի դոնորներ,
Շնորհիվ այս ծրագրում ձեր կարևոր դերի և ազդեցության՝ շարունակում ենք աջակցել Հայաստանի համայնքների հիմնախնդիրներով հետաքրքրված երիտասարդ առաջնորդներին։
Հայաստանի գյուղական համայնքները ունեն բազմաբնույթ խնդիրներ, որոնք համատարած անտարբերության են մատնված: Մարդիկ այնտեղ ապրում են աղքատ պայմաններում: Սակայն նրանց մի մասը ակտիվ երիտասարդներն են, ովքեր տիրող իրավիճակից հիասթափված լքում են իրենց բնակավայրերը:
Երիտասարդները ունեն բացառիկ ազդեցություն համայնքում և մեր նպատակն է հզորացնել նրանց: Ծրագրի շահառուները պարբերաբար վերապատրատվում են և տեղեկանում ժամանակակից տեխնոլոգիաներին, ինչպես նաև քաղաքացիական լրագրությանը:
Համայնքների երիտասարդ առաջնորդները իրենց հաճախ կոչում են « Նոր սերնդի Երիտասարդ Փորձագետներ», քանի որ հիմնախնդիրների լուծման բանալին ըստ երևույթին իրենց ձեռքում է։
Շնորհիվ ձեր նվիրատվությունների`մենք կազմակերպել էինք ինտերակտիվ հանդիպում մայրաքաղաք Երևանում։ Անհատական աշխատանքերի իրականացման ընթացքում, յուրաքանչյուր շահառուի բաժանվեց թղթի վրա տպված ծառեր Նրանցից պահանջվում էր ծառի հիմքում՝ արմատներին, նշել այն հիմնախնդիրները, որոնք առկա են իրենց համայնքում, իսկ ճյուղերին՝ հետևանքները կամ ազդեցությունը տվյալ հիմնախնդրի։ Մասնակիցներից մեկը նշել էր, որ իր համայնքում առկա է աղբահանության և լուսավորության խնդիրները։ Հետևաբար, որպես հետևանք, ծառի ճյուղներին նա նշել էր գարշահոտությունը, ռիսկային երթևեկությունը գիշերային պայմաններում և այլն։ Այս կրեատիվ աշխատանքը օգնեց շահառուներին վիզուալ կերպով թղղթին հանձնել հիմնախնդիրները և դրանց հետևանքները։
Հարգելի դոնորներ,
Ձեր նվիրատվություններն շարունակվում են ուղվել այս ակտիվ և նախաձեռնող երիտասարդների աջակցման գործընթացին: Ձեր ցանկացած ժեստ ունի կարևոր նշանակություն շահառուների համար:
Ձեզ ենք ներկայացնում մեր նոր շահառուներից մեկի Գայանեի պատմությունը և ուղերձը բոլոր դոնորներին:
Ողջույն, ես Գայանեն եմ։ Ես ցանկանում եմ ապրել այնպիսի համայնքում, որտեղ մարդիկ իրենց կզգան երջանիկ և ապահով։ Ես հավատում եմ, որ այս ծրագրի շնորհիվ մեր երազանքները կիրականան և հնարավորություն կունենանք պարզպես ժպտալ մեր շրջակա միջավայրը տեսնելուն պես։ Մենք համայնքով հետաքրքրված երիտասարդ փորձագետներ ենք։ Շնորհակալություն։