You are currently viewing Հեռահար կրթության շարունակականություն։

Հեռահար կրթության շարունակականություն։

Հարգելի դոնորներ,

Մեր աշխարհը հիմա նայում է այլ ձևով կորոնավիրուսի հետ։ Բայց սա չի նշանակում, որ մենք դադարեցնում ենք իրականացնել փոփոխություններ և թողնել ազդեցություն, փաստացի սա անհրաժեշտ է ավելի քան հիմա։ Մենք ուրախ ենք Ձեզ տեղեկացնել ծրագրի փոփոխությունների մասին։

Հայաստանի հեռավոր համայնքներում մարդիկ ապրում են ծայրահեղ աղքատ պայմաններում։ Ծնողների համար շատ դժվար է կառուցել բարեկեցիկ կյանք երեխաների համար, նրանցից մեծ մասը նույնիսկ դժվարությամբ է օրվա հացի գումարը վաստակում։ Մեր թիմի նպատակն է բարելավվել երեխաների կյանքի որակը և իհարկե կրթել նրանց։

Այս ծրագրի նպատակն է օգնել երեխաներին լրացնել բաց թողնված գիտելիքները, անկաշկանդ աշխատել թիմում և սովորել ու աշխատել ընկերական միջավայրում։

Այս անգամ շահառուներին հանձնարարել էինք պատասխանել հետևյալ հարցին․ Ինչպես ես իրականում։ Մեզ համար շատ կարևոր էր լսել նրանց կարծիքներն ու պատասխաները այս նոր իարականության մասին, երբ տիրում է համավարակ և նրանք պետք է անցնեն դեպի հեռահար կրթության։

Հույս ունենք, որ մենք կարող ենք կիսվել Ձեզ հետ ուրախ և հիշարժան պահերով։

Ձեզ ենք ներկայացնում Ռոմանի պատմությունը և ուղերձը։

Ողջույն ես Ռոմանն եմ։ Ուրախ եմ կրկին ներգրավվել այս ծրագրում, քանի որ համավարակից հետո այս ծրագիրը էլ ավելի է օգնում մեզ ուժեղանալ, կրթվել և, իհարկե, լրացնել բաց թողնված գիտելիքները։ Ես վստահ եմ, որ ավարտվելու է այս ժամանակահատվածը  մենք ապրելու ենք խաղաղ և անկաշկանդ։ Շնորհակալ եմ ինձ օգնելու և երջանկացնելու համար։