Հարգելի դոնորներ,
Շնորհիվ այս ծրագրում ձեր կարևոր դերի և ազդեցության՝ շարունակում ենք աջակցել Հայաստանի համայնքների հիմնախնդիրներով հետաքրքրված երիտասարդ առաջնորդներին։
Հայաստանի գյուղական համայնքները ունեն բազմաբնույթ խնդիրներ, որոնք համատարած անտարբերության են մատնված: Մարդիկ այնտեղ ապրում են աղքատ պայմաններում: Սակայն նրանց մի մասը ակտիվ երիտասարդներն են, ովքեր տիրող իրավիճակից հիասթափված լքում են իրենց բնակավայրերը:
Երիտասարդները ունեն բացառիկ ազդեցություն համայնքում և մեր նպատակն է հզորացնել նրանց: Ծրագրի շահառուները պարբերաբար վերապատրատվում են և տեղեկանում ժամանակակից տեխնոլոգիաներին, ինչպես նաև քաղաքացիական լրագրությանը:
Համայնքների երիտասարդ առաջնորդները իրենց հաճախ կոչում են « Նոր սերնդի Երիտասարդ Փորձագետներ», քանի որ հիմնախնդիրների լուծման բանալին ըստ երևույթին իրենց ձեռքում է։
Հարգելի դոնորներ,
Ձեր նվիրատվություններն շարունակվում են ուղվել այս ակտիվ և նախաձեռնող երիտասարդների աջակցման գործընթացին: Ձեր ցանկացած ժեստ ունի կարևոր նշանակություն շահառուների համար:
Ձեզ ենք ներկայացնում մեր նոր շահառուներից մեկի Մառայի պատմությունը և ուղերձը բոլոր դոնորներին:
Ողջույն իմ անունը Մառա է: Ես շատ ուրախ եմ ներգրավվել այս հրաշալի թրեյնինգներին: Իմ կյանքում ես ունեմ շատ խնդիրներ և իհարկե Հայաստանի հիմնախնդիրները նույնպես իմ կիզակետում են: Այս տիպի սեմինարները օգնում են մեզ հասկանալ և ուսումնասիրել մեր շրջական, մարտահրավերները, ժամանակակից ՏՀՏ-ն և այլն: Զարթոնք-89-ը և դուք տալիս եք մեզ հնարավորություն բարելավվել և հզորացնել մեր գիտելիքները, ինտելեկտը և կարողությունները: Շնորհակալ եմ այդ հնարավորության համար: Մենք կարող ենք անել սա միասին, ես վստահեցնում եմ: