Համառոտ նկարագիր
Սիրիայում զինված հակամարտության հետևանքով միլիոնավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը և ապաստան գտնել տարբեր երկրներում: Այս ծրագիրը աջակցում է 50 փախստական սիրիահայ երեխաներին օգնելու հաղթահարել ճգնաժամը, կյանքի մարտահրավերները և տրամադրել նրանց հոգեբանա-սոցիալական աջակցություն:
Մարտահրավերը
2011թ.-ից սկսած Սիրիայում հակամարտության հետևանքով միլիոնավոր երեխաներ տուժել են և ենթարկվելծանր զրկանքների:Վերապրածների մի մասըՍիրիայում բնակվող հայ ընտանիքների երեխաներն են: Վերադառնալով Հայաստան`նրանց համար շատ դժվար է ադապտացվել նոր իրականությանը, քանի որ պատերազմի հետևանքով դարձել են ագրեսիվ, կոնֆլիկտային, անհանդուրժող: Այս ծրագիրը կտրամադրի նրանց անհրաժեշտ կարողություններ և հմտություններ` դիմակայելու կյանքի դժվարություններին և կենտրոնանալուապագայի վրա:
Լուծումը
Մենք իրականացնում ենք դասընթացներ հայ և փախստական երեխաների հետ՝ կառուցելու միջմշակութային երկխոսություն և,իհարկե,օգնելու նրանց վերականգնել էմոցիոնալ տրավմաները: Թրեյնինգները ընդգրկում են հետևյալ թեմաները.Կոնֆլիկտներիկառավարում,սթրեսի կառավարում, hանդուրժողականություն և բազմակարծություն: Մենք տրամադրում ենք շահառուներին նաև անհրաժեշտ գրենական պիտույքներ և պարագաներ`բաց թողնված գիտելիքները Հայաստանի դպրոցներումվերականգնելու նպատակով:
Երկարաժամկետ ազդեցությունը
Այս ծրագրի իրականացման արդյունքում Հայաստան ապաստան գտած փախստական 50 երեխաները և նրանց ընտանիքները կհաղթահարեն ճգնաժամը, կինտեգրվեն հայ հասարակությունում և կապրեն խաղաղ, կայուն միջավայրում:Նրանք նաև կկարողանան շարունակել իրենց հետագա կրթությունը և ունենալ աշխատանք Հայաստանում: