You are currently viewing ՏՀՏ-ն որպես գործիք երիտասարդների ձայնի համար

ՏՀՏ-ն որպես գործիք երիտասարդների ձայնի համար

Համառոտ նկարագիր

Այս ծրագիրը աջակցում է Հայաստանի 110 երիտասարդ լրագրողներին օգնելու նրանց վերհանել իրենց համայնքների հիմնախնդիրները և լուծել դրանք մեդիայի և ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով:

Մարտահրավեր

Հայաստանի հեռավոր համայնքները լի են բազմաբնույթ խնդիրներով և համատարած անտարբերություն է տիրում: Գյուղերում մարդիկ ապրում են ծայրահեղ աղքատության պայմաններում: Այս մարդկանցից մի մասը ակտիվ երիտասարդներն են, ովքեր տիրող իրավիճակից հիասթափված լքում են իրենց բնակավայրերը: Այս ծրագիրը կտրամադրի նրանց անհրաժեշտ լրագրողական, հետազոտական, մեդիա հմտություններ և կարողություններ բարձրաձայնելու և լուծում փնտրելու այդ խնդիրներին:

Լուծում

Մենք վերապատրաստում ենք երիտասարդ, մոտիվացված լրագրողներին լուսաբանելու իրենց համայնքների խնդիրները: Թրեյնինգները ներառում են հետևյալ թեմաները. քաղաքացիական լրագրություն, հաղորդակցման հմտություններ, ներկայացման հմտություններ, սոցիալական հարթակների ստեղծում,  տեղեկատվական տեխնոլոգիաներ : Իմանալով լրագրության և մեդիայի հմտությունները նոր սերնդի 110 երիտասարդ փորձագետները կկարողանան բացահայտել և լուծել առկա հիմնախնդիրները:

Երկարաժամկետ ազդեցություն

Այս ծրագիրը կսովորեցնի 110 երիտասարդ լրագրողներին հետազոտել Հայաստանի համայնքները և վերհանել դրա հիմնախնդիրները: Նոր սերնդի երիտասարդ փորձագետները ստացված գիտելիքներով ու փորձով կկիսվեն իրենց համայնքի մյուս բնակիչների հետ:  Համայնքի խնդիրները կդառնան տեսանելի և կնվազի բնակիչների անտարբերության մակարդակը: Նրանք չեն հեռանա իրենց գյուղերից և աշխատանք կփնտրեն իրենց բնակավայրերում: