You are currently viewing Տրամադրել կրթություն 150 երեխաներին Հայաստանում։

Տրամադրել կրթություն 150 երեխաներին Հայաստանում։

Համառոտ նկարագիր

Այս ծրագիրը տրամադրում է 150 աշխատող  երեխաներին հիմնական կրթություն ներառելով նրանց հատուկ դասընթացների Հայաստանի 10 մարզերում։

Մարտահրավեր

Հայաստանի հեռավոր համայնքներում բնակիչներն  ապրում են ծայրահեղ աղքատության պայմաններում: Այդ  ընտանիքներում ապրող  երեխաները, կիսատ  թողնելով իրենց հիմնական կրթությունը, օգնում  են ծնողներին վաստակել օրվա հացի գումարը: Նրանցից մի մասը կատարում է նաև բազմաբնույթ ֆիզիկական ուժ պահանջող աշխատանքներ: Այս ամենի հետևանքով խարխլվում է շահառուների  կյանքի բնականոն ռիթմը՝դառնալով  անկիրթ, հասարակությունից մեկուսացված և, իհարկե, լի տարբեր հոգեբանական խնդիրներով:

Լուծում

Մենք իրականացնում ենք թրեյնինգներ Հայաստանի հեռավոր համայնքներում օգնելու դպրոցահասակ երեխաներին վերականգնել բաց թողնված գիտելիքները, նաև որպես խոցելի խումբ չշահագործվել, տրամադրել նրանց հոգեբանա- սոցիալական աջակցություն: Շահառուներին տրամադրվում է նաև բոլոր անհրաժեշտ պարագաները և պիտույքները դպրոց հաճախելու համար:

Երկարաժամկետ ազդեցություն

Այս ծրագիրը կրթում է 150 երեխաներին օգնելու նրանց հասնել գիտելիքների անհրաժեշտ մակարդակի, պաշտպանել իրենց իրավունքները և ապրել լավ կյանքով։ Նրանք չեն հեռանա գյուղական համայնքներից և աշխատանք կգտնեն իրենց համայնքներում։ Այս ծրագիրը կաջակցի համայնքների ներդաշնակ զարգացմանը։